Արտաքին 2 ամիս առաջ - 20:54 13-03-2026

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը

Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի, վիրավորների թիվը՝ 1933-ի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։