Ուղիղ եթեր
Մամուլ 7 ամիս առաջ - 08:45 13-03-2026

Երեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երեւանում անմխիթար վիճակում են եւ նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։

Բանն այն է, որ Երեւանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: Իսկ Երեւանում է հիմա ընտրողների 2/3-ը, եւ երեւանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում:

Ուստի, եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մուննաթ գալ, գոռալ մարդկանց վրա, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել, ապա Երեւանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։

ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երեւանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-28-ին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու` 50 հոգու ցուցակն են դասավորելու` 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-5-ին համաժողով կանեն եւ կհաստատեն արդեն կազմված 50-յակի ցանկը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները