Ազատանցի Գևորգ Սիմոնյանը Էկոնոմիկայի նախարարության հետ մինչ այժմ չպարզաբանված խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել խարդախություն․ իրենց ընտանիքի անվան դիմաց ստորագրել են այլ մարդիկ, ինչի հետևանքով Սիմոնյանների անասունները չեն պատվաստվել։
Սիմոնյանը հարցը բարձրացրել է նաև Արթիկում։ Տղամարդը դժգոհել է Էկոնոմիկայի նախարարության անգործությունից՝ նշելով, որ 2025 թվականին անասունների շրջանում դաբաղ է տարածվել, ինչի հետևանքով ինքը կրել է մոտ 4-5 միլիոն դրամի վնաս։ Նրա պնդմամբ՝ իր անունից կեղծիք է կատարվել, և այդ պատճառով հետագայում ներկայացվել է, թե ինքը չի թույլ տվել անասուններին պատվաստել։
Փաշինյանը այդ պահին իր մոտ է կանչել շրջայցին մասնակցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Սակայն զրույցի ընթացքում վարչապետը դժգոհել է, որ քաղաքացին «բարդ է խոսում», և կիսատ թողնելով խոսակցությունը՝ եզրահանգել է, թե անասունները սատկել են այն պատճառով, որ «չեն թույլ տվել պատվաստել»։
Oragir.News-ի հետ զրույցում Սիմոնյանը, սակայն, պնդում է, որ խնդիրը ոչ թե իր մերժումն է եղել, այլ այն, որ իր և ընտանիքի անդամների անունների դիմաց ուրիշներն են ստորագրել, ինչի պատճառով էլ անասունները դուրս են մնացել պատվաստման գործընթացից։
Մանրամասները տեսանյութում։