Ներքին 5 ամիս առաջ - 16:19 12-03-2026

464 վարույթ 1 տարում. հասարակության ագրեսիան երեխաներին հանցագործ է դարձնում

2025 թվականին Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է՝ հասնելով 464 քրեական վարույթի։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Անի Ապիտոնյանը այս միտումը բացատրեց հետպատերազմյան սթրեսով, հասարակական տոլերանտության անկմամբ և քաղաքական դաշտում երկխոսության մշակույթի բացակայությամբ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին քննվել է 20-ով ավելի քրեական վարույթ, քան 2024-ին։ Հատկանշական է, որ ընդհանուր գործերից 158-ը փոխանցվել էին դեռևս նախորդ տարվանից։

Այն հարցին թե՝ արդյո՞ք սա ընտանեկան դաստիարակության բացթողումների խնդիր է անչափահասների մոտ, որ հանցագործությունները այսքան շատացել են, հոգեբան Անի Ապիտոնյանը պատասխանեց, որ խնդիրը միայն ընտանեկան տիրույթում դիտարկելը չափազանց նեղ մոտեցում է․

«Ավելի լայն է պետք դիտարկել հասարակությունում տեղի ունեցող երևույթները։ Պատճառները կարող են լինել՝ պատերազմական շրջափուլերը, ինչպես նաև խաղերը, որոնք բավականին երկար ժամանակ օգտագործում են երեխաները, հասարակության մեջ տոլերանտության և փոխօգնության նվազումը …»։

Ըստ մասնագետի՝ ընտանիքը հասարակական այս երևույթների միայն մի մասն է կազմում։

Հարցին, թե անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճի վրա որքանո՞վ են ազդում քաղաքական գործընթացները և հատկապես քաղաքական վերնախավի կողմից տարածվող ատելության խոսքը, Անի Ապիտոնյանը նշեց, որ նման երևույթները չեն կարող չազդել հասարակության վրա։

«Պաշտոնյան և ընդհանրապես հասարակության անդամը պետք է կարողանա երկխոսության գնալ, կարողանա վերակենդանացնել այն մշակույթը։ Եվ այս դաշտում յուրաքանչյուրն ունի իր անելիքը», ասաց հոգեբանը։

Հանցագործությունների քանակի նվազման ապահովման համար, ըստ հոգեբանի՝ միայն օրենքների առկայությունը բավարար չէ։

«Կարևոր է բարոյահոգեբանական ոլորտի ակտիվացումը, դրա վրա մեծ ուշադրություն դարձնելը և հասարակության հանդեպ հոգատարության վերականգնումը»,- ասաց Անի Սրապիոնյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի