Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 14:14 11-03-2026

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունները հերթական անգամ ներկայացնում են նախկինների թալանի վերադարձի թվերը՝ այս անգամ 773 մլն դոլարի գույք ու դրամական միջոցներ, որոնք վերադարձվել են 8 տարվա ընթացքում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Մի կողմ թողնենք այն, որ վերադարձվածի ճնշող մասն անշարժ գույք է, և այդ գույքերը փաստացի պետական բյուջեի վրա զրոյական ազդեցություն ունեն, և փորձենք հասկանալ, թե ի վերջո որքան էին թալանել նախկինները։

1998–2017 թթ․ պետական բյուջեների հանրագումարը կազմել է մոտ 39 մլրդ դոլար, իսկ այսօրվա արժեքով՝ մոտ 170 մլրդ դոլար։ Այսինքն՝ վերադարձված գույքն ու գումարը կազմում են նախկինների կառավարման 20 տարվա բյուջեների ընդամենը 0.5%-ը։

Երբ տեսնում ենք, թե նախկին պաշտոնյաներն ինչպես են զարգացնում իրենց բիզնեսները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք և վայելում կյանքը, ապա հասկանալի է դառնում, որ թալանի վերադարձը ոչ թե իրականություն է, այլ հերթական չկատարված խոստում։

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից