Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 13:18 11-03-2026

Իրանը կշարունակի հարվածել այն ամերիկյան բազաներին, որտեղից հարձակման է ենթարկվում․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այն ռազմաբազաներին, որոնց տարածքից գրոհներ են իրականացվում Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այն բազաները, որոնք օգտագործվում են մեր երկրի վրա հարձակվելու համար, մեր օրինական իրավունքի շրջանակում կմնան մեր թիրախում», — նախագահի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Փեզեշքիանը նաև կոչ է արել միջազգային հանրությանը և կազմակերպություններին հետաքննություն սկսել նրանց դեմ, ովքեր կանգնած են Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հետևում։ Նա ընդգծել է, որ այս հարցի անտեսումը կհանգեցնի համաշխարհային կարգի և անվտանգության համակարգի խաթարմանը՝ տարածաշրջանը մղելով անկայունության և քաոսի մեջ։