Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:45 10-03-2026

Վարչապետին հանպատրաստից եմ տվել հարցերը, դրանից հետո ոչ ոք ինձ չի եկել տեսնելու․ արթիկցի

Արթիկցի Հակոբ Հարությունյանը օրերս Նիկոլ Փաշինյանի Արթիկ կատարած այցի ժամանակ սուր հարցադրումներ է ուղղել Փաշինյանին։ Տղամարդը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ նշելով, որ երկրի ղեկավարի գործառույթների մեջ չի մտնում Կաթողիկոսին փոխելու հարցը։

«Կաթողիկոսին փոխելը երկրի ղեկավարի անելիքը չէ․ Վեհափառը նախարար չէ»,- ասել է Հարությունյանը։

Տղամարդու խոսքերը դժգոհություն են առաջացրել ներկաների մի մասի մոտ, ինչի արդյունքում իրավիճակը լարվել է, և նրանց միջև լեզվակռիվ է սկսվել։

Oragir.News-ը զրուցել է Հակոբ Հարությունյանի հետ։ Վերջինս նշել է, որ դեռևս 2018 թվականից է դեմ եղել ներկայիս իշխանություններին և բազմիցս խոսել է նրանց, իր խոսքով, կործանարար քաղաքականության մասին։

Հակոբ Հարությունյանն ասում է, որ իրեն չեն սպառնացել, ոչ ոք չի եկել իրեն տեսնելու. «Վարչապետին հանպատրաստից եմ տվել հարցերը, դրանից հետո ոչ ոք ինձ չի եկել տեսնելու»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում