Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:00 10-03-2026

Ժաննա Անդրեասյանի «շկոլան». ԿԳՄՍՆ-ն աղավաղել է Ամրակիցի Նիկողայոս Սքանչելագործի եկեղեցին

Վերջին օրերին քննարկումների թեմա են դարձել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործ եկեղեցու պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքները։

Մի շարք մասնագետներ և ոլորտով հետաքրքրվող քաղաքացիներ սոցիալական ցանցերում մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ վերականգնումից հետո եկեղեցին զգալիորեն փոխվել է և կորցրել իր նախկին տեսքը։

Արևելագետ Դավիթ Վարդազարյանը, ով երկար տարիներ զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով, ընդգծում է, որ խնդիրը միայն տվյալ հուշարձանը չէ, այլ ընդհանրապես հուշարձանների վերականգնման գործընթացում կիրառվող մոտեցումները։ Հետազոտողի խոսքով՝ ոլորտում շատ գիտնականներ չեն բարձրաձայնում խնդիրները, քանի որ աշխատում են պետական կառույցներում։

«Ոլորտում այնպես է, որ շատերը նախընտրում են չխոսել, հատկապես հաստիքային գիտնականները։ Ես անկախ հետազոտող եմ, որևէ կառույցից չեմ վարձատրվում և որևէ տեղից կախվածություն չունեմ, դրա համար էլ բարձրաձայնում եմ նման խնդիրները»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է նա՝ պատմելով, որ մի քանի օր առաջ տեսնելով վերականգնված եկեղեցու լուսանկարները՝ շոկի է ենթարկվել, քանի որ հուշարձանը, անճանաչելիորեն փոխված է եղել։

Վարդազարյանի խոսքով՝ նույնիսկ ոլորտին լավ ծանոթ մարդիկ սկզբում չեն հավատացել, որ նույն հուշարձանն է։

«Շատերը գրում էին՝ հնարավոր չէ, սա նույն եկեղեցին չէ։ Բայց ես մինչև հրապարակելը ճշտել էի՝ համոզվելու համար, որ խոսքը հենց այդ հուշարձանի մասին է»,- նշում է նա։

Բաց աղբյուրների համաձայն՝ եկեղեցու վերականգնման նախագիծը մշակել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի թիմը՝ ԿԳՄՍՆ-ի պատվերով։

Դավիթ Վարդազարյանն ընդգծում է մի կարևոր հարց ևս՝ արդյոք վերականգնման ընթացքում խորհրդակցություններ եղե՞լ են համապատասխան մասնագետների հետ։ Նրա խոսքով՝ նախագծի հեղինակները հայտարարել են, որ պատրաստվում են կազմակերպել հանրային քննարկում՝ բոլոր հետաքրքրվողների և մասնագետների համար՝ ներկայացնելու վերականգնման ընթացքը։ Սակայն Դավիթ Վարդազարյանը թերահավատորեն է վերաբերվում դրան՝ մատնանշելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի օրինակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում