Ներքին 7 ամիս առաջ - 12:08 10-03-2026

Ադրբեջանցիները ՀՀ տարածքում դիրքեր են կառուցել, խրամատներ փորել. իշխանությունը ստում է. Նարեկ Պարոնյան

Ադրբեջանը հերթական անգամ առաջխաղացում է ունեցել ու ևս մի կտոր վերցրել է մեր հայրենիքից: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության անդամ Նարեկ Պարոնյանը:

«Մենք ունենք արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է ամեն ինչ: Սրանք անհերքելի փաստեր են: Թե՛ Վարդենիսի, թե՛ Ջերմուկի տարածքում մենք ունենք ադրբեջանական զորքերի առաջխաղացում: Ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում մարտական դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ կատարել, ականանետային ու այլ ռազմատեսակներին հարմարեցված խրամատներ են փորել ու այդտեղից վերահսկում են ամեն ինչ՝ Սոթքի հանքը, միջպետական ամբողջ հատվածը, գյուղերը, գյուղերն իրար կապող ճանապարհները: Այդ մարդիկ այսօր լուրջ անվտանգային խնդիրներ ունեն:

Համոզված եղեք, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ տվեց, Ալիևը այս դիրքերից առաջ է շարժվելու:

Ադրբեջանն ուղղակի կտոր-կտոր ներխուժում է Հայաստանի սուվերեն տարածք, իսկ իշխանությունները հերթական անգամ խաբում են, գաղտնի են պահում այս ամենը:

Նշեմ նաև, որ այս խնդիրները չեն կարող կարգավորվել սահմանազատմամբ, քանի որ սա սուվերեն տարածքի ներխուժում է, սահմանների հետ կապ չունի:

Մենք Սուրեն Պապիկյանից պատասխան ենք պահանջում՝ հերթական անգամ հանրությանը ստելու, մոլորեցնելու համար», - նշեց Նարեկ Պարոնյանը:

Նրա խոսքով՝ եթե Պապիկյանը որոշի ու կարողանա հերքել, թող դա անի հակափաստարկներով:

Այսօր «Միասնության թևեր» կուսակցության անդամները հավաքվել են ՊՆ-ի մոտ ու պատրաստվում են փաստաթղթերը ներկայացնել Սուրեն Պապիկյանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել ու հայտնել, որ ադրբեջանցիները առաջխացաղում են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում, վերահսկողության տակ են պահում գյուղերը, ներկայացրեց արբանյակային լուսանկարներ, ինչից հետո ԱԺ-ում Սուրեն Պապիկյանը հերքեց տեղեկությունները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի