Ներքին 7 ամիս առաջ - 11:50 10-03-2026

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի

Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում գործող հայտնի խաղասրահներից մեկում ոմն Գալուստը և Վլեն գումարով խաղեր են կազմակերպում և տեղում թմրամիջոցներ են օգտագործում և այլ կազմակերպիչների հեռախոսներում առկա են անհրաժեշտ տեղեկությունները, իսկ թմրամիջոցը պահում են սառնարանի տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաղասրահ են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Գ․-ն, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Հ․-ն, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Վարդան Գ․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 44-ամյա Արայիկ Ս․-ն և Երևանի բնակիչ 55-ամյա Արման Ա․-ն, ովքեր նշված հասցեում զբաղվել են թղթախաղով, ինչպես նաև ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի ձեռնարկատիրական գոծունեությամբ զբաղվելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Աննա Պ․-ն, 61-ամյա Ամալյա Ղ․-ն, 29-ամյա Սյուզաննա Կ․-ն, 36-ամյա Քնարիկ Ա․-ն, 36-ամյա Ադրինե Մ․-ն, 44-ամյա Գալուստ Պ․-ն և 39-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մեքենայից դուրս բերելու ընթացքում Արայիկ Ս․-ն և Վլադիմիր Ս․-ն իրենց մոտից նետել են 0․49 գրամ ընդհանուր քաշի թմրամիջոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու