Ներքին 7 ամիս առաջ - 21:05 09-03-2026

Երևանում անհայտ անձը հափշտակել է բակում կայանված «Mercedes»-ի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ

Փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ա․-ն և հայտնել, որ փետրվարի 24-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 07։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Միկոյան փողոց 27-րդ շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի նյութական վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին