Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 16:44 08-03-2026

Փաշինյանը գյուղացիների վրա մուննաթ է գալիս, նրանք էլ խեղճացած, գլուխերը կախ, որ «աղան» չբարկանա. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գյուղացիների խեղճությունը չի անցնում

Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին անօրինական քարոզարշավ է անում, գնում մարզեր, համայնքներ, գյուղեր, ու գյուղացիների վրա մուննաթ գալիս, թե իրենց մոտ դպրոց ու մանկապարտեզ է սարքել, ճանապարհ ասֆալտապատել ու գյուղացիները չեն գնահատում իր արածը։

Գյուղացիներն էլ խեղճացած, գլուխերը կախ, վախվորած, որ «աղան» չբարկանա։ Ու այդ գյուղացիներից մեկը չի համարձակվում բերանը բացել, ասել՝ 5 հազար զոհ տվեցիր, Արցախը հանձնեցիր, 8 միլիարդ դոլար վարկ ես վերցրել, թագավորայել ապրում ես, ինքդ քեզ ու քո խմբին առատորեն պարգևավճարներ ես տալիս ու մեզ վրա ես մուննաթ ես գալիս, ախր դու մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեն ես այդքան շռայլ ծախսում, մսխում։

Իշխանությունները փոխվում են, սակայն գյուղացիների խեղճությունը չի անցնում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան