Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 11:39 08-03-2026

Սարգիս Գրիգորյանի անկեղծ խոստովանությունը. կյանքին վերջ տալու փորձ, առաջին ամուսնություն և երախտիքի խոսքեր նախկին կնոջը

«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր դերասան Սարգիս Գրիգորյանը, որը հանդես է եկել բացառիկ անկեղծ ու բազմաբովանդակ հարցազրույցով։

Oragir.News-ն առանձնացրել է զրույցի ամենահուզիչ ու ուշագրավ դրվագները։ Հաղորդավարի հարցին ի պատասխան՝ դերասանը հաստատել է, որ ունեցել է երկու ամուսնություն։

Առաջին կնոջից բաժանումը տեղի է ունեցել իր կյանքի ամենապատասխանատու փուլերից մեկում, երբ նրանց դուստրը՝ Նարեն, ընդամենը 20 օրական էր։

Սարգիս Գրիգորյանը խոստովանել է, որ այդ շրջանը թերևս ամենածանրն էր իր կյանքում։ Մեծ պատասխանատվության զգացումն ու հոգեբանական ծանր վիճակը դերասանին հասցրել էին ծայրահեղ քայլի. նա նշել է, որ նույնիսկ ինքնասպանության փորձ է արել։

«Այդ դժվար փուլում ինձ մեծ աջակցություն է ցուցաբերել ընտանիքս, իսկ ավելի ուշ կյանքումս հայտնվեց Մանոն, ով մեծապես օգնեց հաղթահարել այդ դեպրեսիվ վիճակը»,- նշել է դերասանը։

Հարաբերությունները առաջին կնոջ և դստեր հետ Խոսելով նախկին կնոջ հետ ներկայիս հարաբերությունների մասին՝ Սարգիսը նշել է, որ թեև առանձնապես շփում չունեն, սակայն դստեր՝ Նարեի հարցում երբեք խնդիրներ կամ տարաձայնություններ չեն առաջացել։ Դերասանը նաև մի հուզիչ դրվագ է պատմել. ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո նա հատուկ այցելել է առաջին կնոջը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները