Ուղիղ եթեր
Ավելին 7 ամիս առաջ - 22:25 07-03-2026

Դեպրեսիա, TikTok-յան սկանդալներ, ֆինանսական խնդիրներ․ Դիանա Տոռեսի անկեղծ խոստովանությունը.

«Tete A Tete» հաղորդման շրջանակում դերասանուհի Դիանա Տոռեսը հանդես է եկել բացառիկ խոստովանությամբ՝ պատմելով իր կյանքի ամենածանր փուլերի և այն դժվարությունների մասին, որոնց բախվում է այսօր։

Անդրադառնալով իր աղմկահարույց ուղիղ եթերներին՝ Դիանան հստակեցրել է, որ դրանք իր համար նախևառաջ գումար աշխատելու միջոց են։ Նա հերքել է այն լուրերը, թե եթերների ժամանակ լինում է ոչ սթափ վիճակում.

«Ես միշտ սթափ եմ։ Երգում եմ, որպեսզի կարողանամ եկամուտ ստանալ»,- նշել է նա։

Դերասանուհին նաև ցավով խոսել է այն արշավի մասին, որն իր դեմ իրականացնում են սոցցանցերում։ Նրա խոսքով՝ «ֆեյք» օգտատերերը հաճախ անցնում են բոլոր սահմանները՝ վիրավորելով անգամ իր մահացած ծնողների հիշատակը, ինչին հանգիստ արձագանքելն ուղղակի անհնար է։

Խոսելով թմրանյութերի և ալկոհոլի մասին՝ Դիանան կտրուկ հերքել է թմրանյութեր օգտագործելու փաստը՝ հավելելով, որ ալկոհոլ օգտագործում է բացառապես տոնական առիթներով։

Դերասանուհին վերհիշել է նաև իր կյանքի ամենամութ շրջանը։ Հորեղբոր մահը տեսնելուց հետո նա հայտնվել է խորը դեպրեսիայի մեջ. «Շուրջ վեց ամիս գամված եմ եղել անկողնուն և չեմ կարողացել դուրս գալ այդ վիճակից»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները