Ներքին 4 ամիս առաջ - 14:30 07-03-2026

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai-ի Դուբայ-Երևան թռիչքը. ԱԳՆ

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)։

ԱԳՆ-ն կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին:

Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին՝ ժամը 21:30-ին, նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված