Մամուլ 5 ամիս առաջ - 08:29 07-03-2026

Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում․ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների և խախտումների ընդհանուր թիվը աճել է։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր 208։ Փաստաթղթում նշվում է նաև, որ տարվա ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների մեծ մասը, ինչպես նաև դատական հայցերի շուրջ կեսը, ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Խախտումների թվային պատկերը հետևյալն է․
• 15 դեպք՝ ֆիզիկական բռնություն լրագրողների նկատմամբ,
• 108 դեպք՝ տարբեր տեսակի ճնշումներ,
• 101 դեպք՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Տարվա ընթացքում արձանագրվել է նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքի, սպառնալիքների, վիրավորանքների և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման 45 դեպք։ Դրանցից 33-ը տեղի են ունեցել պետական մարմինների կամ պաշտոնյաների մասնակցությամբ։

Զեկույցում «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց մի շարք պաշտոնատար անձանց անուններ, որոնք լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք։ Նրանց թվում են՝ Ալեն Սիմոնյան, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրիելյան, Արսեն Թորոսյան, ինչպես նաև Տիգրան Ավինյան և Վարդան Ղուկասյան։

Փորձագետները նշում են, որ լրագրողների նկատմամբ ճնշումների և խախտումների աճը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատության համար։ Զեկույցը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ժողովրդավարական հասարակության կայացման համար անհրաժեշտ է ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքային միջավայր և տեղեկատվության ազատ շրջանառություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում