Ներքին 4 ամիս առաջ - 13:47 06-03-2026

«Միսթր ինքնիշխան»-ի մաքսիմումը որոշելն է՝ կարկանդա՞կ, թե՞ եգիպտացորեն. Մամիջանյան

Այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբացկության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարճ անդրադարձավ հարցումների արդյունքներին՝ նշելով, որ այդ վարկանիշն իրենց բացարձակապես չի հետաքրքրում:

«Մեզ հետաքրքրում է միայն Նիկոլին իշխանությունից հեռացնելը: Խնդիրն այն է, որ իրենք հարցում կարդալ չգիտեն: Այդ արդյունքներով Նիկոլ Փաշինյանը 50 տոկոսից պակաս ձայն է հավաքում», - նշեց Մամիջանյանը:

Պատգամավորն անդրառնալով նաև Արման Եղոյանի խոսքին, թե Հայաստանը խաղաղության կղզյակ է, բայց երեկ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի գլխին խփել են երկաթե բռունցքով, նշեց, որ նույնիսկ չգիտի՝ ինչ ասել:

«Ախր ի՞նչ ասեմ: Երեկ այդպիսի բան է ասել, դրանից մի քանի օր առաջ էլ Արցախի գրաված տարածքներում մեզ անվանու մէր թշնամի ու հոխորտում էր: Եթե Հայաստանի առջև առկա են ահռելի վտանգներ, վտանգված է Մեղրին, օկուպացված են հայկակա տարածքները, Բաքվում ունենք գերիներ, ապա դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այլ տեսք ունի»:

Ըստ Մամիջանյանի՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին միայն ԱԽ նիստ գումարելը բավարար չէ:

«Ասում ես՝ տարածաշրջանում լարում ա, խնդիրներ կան, մի քանի երկրների նկատմամբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, Նիկոլն ասում է՝ ես մի տարի առաջ դրա հետ կապված հանձնաժողով էի սարքել: Կատակ չեմ անում, սա իր պատասխանն է: Ախր սա հնարավոր չէ լուրջ մեկնաբանել»:

Հայկ Մամիջայանը հիշեցրեց՝ 44-օրա պատերազմից մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունցը երաշխիքներ էր տալիս, որ Թուրքիան չի ներգրավվելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններին:

«Նույնն էլ հիմա՝ եթե սուտ դուրս գան, կասեն՝ մտահորիզոնս լայնացել է, բայց խնդիրն այն է, որ ինչքան Նիկլոի մտահորիզոնը լայնանում է, այնքան Հայաստանը նեղանում է»:

Պատգամավորի պնդմամբ՝ երբ տարածաշրջանը պայթելու եզրին է, պետք է իրականացնել կանխարգելիչ գործողություններ, ոչ թե ուրախ-ուրախ հայտնել, որ խաղաղություն է ու մեզ բան չի լինի:

Մամիջանյանը խոսեց նաև իմփիչմենթի մասին, ևս մեկ անգամ պնդելով՝ հակասություն չկա:

«2 օր առաջ ներկայացրել ենք այդ ճանապարհը՝ իմփիչմենթ: Ընդ որում՝ իմփիչմենթն ու ընտրությունները իրարամերժ չեն: ՀՀԿ-ն այդ քննարկումներին նստելու է միայն մեկ օրակարգային կետով՝ իշխանափոխություն»:

Մամիջանյանը վերջում ավելացրեց՝ առավելագույնը, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, մանր որոշումներ կայացնելն է:

««Միսթր ինքնիշխան»-ի մաքսիմումը որոշելն է՝ կարկանդա՞կ ուտել, թե՞ եգիպտացորեն. դրանից ավելին՝ պիտի համաձայնեցնի»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի