Արտաքին 4 ամիս առաջ - 23:59 05-03-2026

Արագ հաղթանակի պլան «Ա»-ն ձախողվել է, պլան «Բ»-ն էլ ավելի մեծ ձախողում կլինի. Արաղչին՝ Թրամփին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի նկատմամբ կայծակնային հաղթանակի վերաբերյալ նրա ծրագրերի առիթով։

«Իրանի նկատմամբ արագ հաղթանակի պլան «Ա»-ն ձախողվել է, պարոն նախագահ։ Պլան «Բ»-ն էլ ավելի մեծ ձախողում կլինի», – Х սոցցանցում գրել է Իրանի արտգործնախարարը։

Նա նշել է, որ բացառիկ գործարքի հնարավորությունը բաց է թողնվել այն բանից հետո, երբ «Ամերիկան ​​վերջին տեղում է» ասողները թաքցրեցին բանակցություններում ձեռք բերված «նշանակալի առաջընթացը»։

«Իսրայելն առաջին տեղում է» միշտ նշանակում է` «Ամերիկան ​​վերջինն է», – եզրափակել է նա։

Մինչ այդ NBC-ին տված հարցազրույցում Արաղչին ասել էր, որ Իրանը հրադադար չի խնդրում և ԱՄՆ–ի բանակցությունների համար հիմքեր չի տեսնում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ