Ներքին 4 ամիս առաջ - 12:58 04-03-2026

Շնորհակալ ենք ՀՀ-ին՝ մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար. Կոբախիձե

Շնորհակալ եմ հայտնում Հայաստանին՝ աջակցելու ու հարգելու համար համար մեր ազգային շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք այսօր քննարկեցինք տարբեր թեմաներ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկկողմ օրակարգը, քննարկեցինք նաև կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը: Կուզեի ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այնուամենայնիվ ունենք չիրացված ներուժ ու հեռանկարներ: Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է, զբոսաշրջության իմաստով՝ Հայաստանն առաջին եռյակում է: Շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալ, շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է, պետք է ավելի խորացնենք այս համագործակցությունը:

Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի տարածաշրջանում ապահովենք խաղաղություն: Այս համատեքստում ուզում եմ ընդծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանն ու կայունությանը տարածաշրջանում, այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք մեր բարեկամական կապերը: Շնորհակալ եմ պարոն Փաշինյանին՝ նրա անձնական ներդրման համար՝ մեր բարեկամական կապերի խորացման գործում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին