Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:07 03-03-2026

Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում պաշտոնանկություններ են․ ծառայությունից ազատվել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում տեղի են ունեցել պաշտոնանկություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Արփինե Սարգսյանի մեկ այլ հրամանով Գրիգոր Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Վարդան Պետրոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: