Արտաքին 6 ամիս առաջ - 20:54 02-03-2026

Կիպրոսում գտնվող բրիտանական բազաները չեն օգտագործվում ամերիկյան զnրքերի կողմից․ Սթարմեր

Կիպրոսում գտնվող բրիտանական բազաները չեն օգտագործվում ամերիկյան զորքերի կողմից, հայտարարել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ բրիտանական բազաների օգտագործումը սահմանափակվում է համաձայնեցված պաշտպանական նպատակներով։

«Մենք չենք միանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակողական հարվածներին», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։