Արտաքին 6 ամիս առաջ - 12:34 02-03-2026

Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները․ ՏԱՍՍ

Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրին:

«Բեռնատար օդանավ է ուղարկվել Հոնկոնգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարը, Քուվեյթը և Բահրեյնը հերթական անգամ երկարաձգել են իրենց օդային տարածքի փակումը՝ մոտավորապես մինչև համաշխարհային ժամանակով (UTC) 10:00-ն (Երևանի ժամանակով՝ 14:00-ն): Մեկ օրով երկարաձգվել է Սիրիայի վրայով թռիչքների արգելքը: Նաև փետրվարի 28-ից փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար փակվում է Իսրայելի երկինքը:

Բաց է մնում Օմանի օդային տարածքը, որով իրականացվում է Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև մեկնող ինքնաթիռների տարանցումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում