Արտաքին 6 ամիս առաջ - 21:59 01-03-2026

Խամենեիի մահը քայլ առաջ է և հույս Իրանի համար, հայտարարել է նրա զարմիկը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը հույս է ներշնչում երկրին, հայտարարել է նրա զարմիկ Մահմուդ Մորադխանին, որը բնակվում է Ֆրանսիայում և դեմ է Իսլամական Հանրապետությանը։ Գրում է «Ազատությունը»։

«Ինչպես իրանցիների մեծ մասը, ես երջանիկ եմ», - France Presse-ին ասել է Խամենեիի քույրերից մեկի որդին, որը բժիշկ է, - «Ես շատ ուրախ եմ Ալի Խամենեիի մահվան համար։ Կարծում եմ՝ սա քայլ է առաջ, հույս է»։

«Պատերազմը և ռազմական միջամտությունները փոքր-ինչ դանդաղեցնում են քաղաքական գործընթացը, ինչը մի փոքր ցավալի է, բայց գուցե մենք ստիպված էինք անցնել դրա միջով», - ասել է Մորադխանին։

Նա կանխատեսել է, որ իսլամական ռեժիմը հավանաբար չի կարողանա գոյատևել Խամենեիի սպանությունից հետո։ «Ռեժիմի ներքին մրցակցությունն այնքան մեծ է, որ այն չի կարողանա դիմադրել դրանց, այն պետք է անհետանա և իշխանությունը տա ժողովրդին», - հայտարարել է Մահմուդ Մորադխանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում