Ներքին 7 ամիս առաջ - 10:40 01-03-2026

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Honda», «BMW», «Audi» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները

Երեկ՝ փետրվարի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 47-ամյա Կարեն Գ․-ի վարած «Honda» մակնիշի, 34-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BMW» մակնիշի, 46-ամյա Արշակ Պ․-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները և Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Անատոլի Հ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա