Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 10:25 01-03-2026

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սպիտակի ոլորանները միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և Ոսկեպար-Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։