Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 10:30 28-02-2026

ՆԳ նախարարին վերջին շանս են տվել, ՔՊ-ականների ախորժակը բացվել է, գաղտնալսող ծրագիր են փնտրում․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Կենսաթոշակային տարիքի ՔՊ պատգամավորներին հետընտրական թոշակի չափն է հետաքրքրում: Նրանցից մեկը մասնավոր զրույցում ակնկալիք է հայտնել, որ թոշակը գրեթե հավասար լինի պատգամավորի աշխատավարձին. «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»: Պարզաբանվում է, որ պատգամավորական թոշակ ստանալու համար անհրաժեշտ է մեկ ամբողջական ժամկետ աշխատել, և եթե գործող խորհրդարանը չլուծարվի, ներկայիս թոշակառու պատգամավորները կստանան աշխատավարձի 75%-ի չափով թոշակ (մոտ 400.000 դրամ):

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Աջափնյակի արյունալի միջադեպից հետո իշխանությունը խուճապի մեջ է, քանի որ գիտակցում է, որ ևս մեկ նման դեպք կզրկի իրենց Երևանում քվեներ ստանալու հույսից: Արդյունքում՝ ՆԳՆ-ն ակտիվացրել է զենքի նկատմամբ վերահսկողությունը. ոստիկանները զանգում են հաշվառված զենք ունեցող քաղաքացիներին և ստուգում նրանց զենքի պահման պայմանները: Պարեկային ծառայությունը նույն նպատակով ռեյդեր է անցկացնում՝ ստուգելով մեքենաները: ՆԳՆ-ն հաստատել է, որ դա մշտական աշխատանք է:

«Փաստ» թերթը գրում է. Նախընտրական շրջանում իշխանությունը նոր լրտեսող ծրագիր է փնտրում։ Նախկինում օգտագործվել են իսրայելական «Pegasus»-ը (որով թիրախավորվել է 12 գործիչ) և «Predator»-ը, որոնք հիմնականում կիրառվել են յուրայիններին գաղտնալսելու և կոմպրոմատներ հավաքելու համար։ «Pegasus»-ի վաճառքը դադարեցվելուց հետո իշխանությունը բանակցություններ է վարում կիպրական և ավստրիական ընկերությունների հետ նոր ծրագիր գնելու համար, քանի որ չեն կարողանում գաղտնալսել կապի որոշակի միջոցներ։ Դա անհրաժեշտ է համարվում, հատկապես, իշխանության թուլացող դիրքերի և ընդդիմադիր դաշտում վերադասավորումների ֆոնին:

«Հրապարակ» թերթը գրում է. Դատարանը մտադիր է կալանավորված Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի, սակայն սրբազանը միտումնավոր չի տրամադրում բնակության հասցեն: Նա իրեն անմեղ է համարում և պնդում է, որ պետք է արդարացվի, ոչ թե տնային կալանքի տակ դրվի՝ նշելով, որ «ԱԱԾ պադվալում» էլ իրեն ազատ չի զգում: Դատական կարգադրիչների հետ շփման ժամանակ նա կատակում է՝ ասելով, թե մոռացել է հասցեն կամ չունի:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության վերաբերյալ քննարկումներին ի պատասխան՝ հրապարակվել են թվային տվյալներ: Ֆոնդը պետությունից ստացել է 4,1 մլրդ դրամ, մինչդեռ 2021-24թթ. միայն իր դուստր ընկերությունների միջոցով բյուջե է վճարել 5,5 մլրդ դրամ հարկ: «Ձեռնարկատեր Պլյուս» հակաճգնաժամային ծրագրի շրջանակում 3 ընկերություններում (կափարիչների արտադրություն, բեռնափոխադրում, սնկի արտադրություն) ներդրված ~2,94 մլրդ դրամի դիմաց վերադարձվել է ավելի քան 3,61 մլրդ դրամ՝ ապահովելով եկամուտ: Ընդհանուր առմամբ, ԱՆԻՖ-ը ներգրավել է 81 մլրդ դրամ օտարերկրյա ներդրում, ստեղծել 800+ աշխատատեղ: Հարց է ծագում, թե ում էր պետք վարկաբեկել ֆոնդի անունը, եթե պաշտոնական տվյալները վկայում են արդյունավետության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աննա Հակոբյանը, հաստատելով Նիկոլ Փաշինյանից բաժանվելու և կառավարական առանձնատնից հեռանալու լուրը, 2024թ. հայտարարագրում ներկայացրել է իր գույքային դրությունը: Նա օտարել է Շենգավիթի բնակարանը 45,5 մլն դրամով և տարեվերջին ունեցել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժինը: Ունի երեք ավտոմեքենա (բոլորը ձեռք բերված մինչև 2009-10թթ.): Հայտարարագրել է 49,35 մլն դրամի փոխառություններ (տրամադրված երկու ընկերությունների): Բանկային ավանդներն ու կանխիկ միջոցները կազմել են 40.000 ԱՄՆ դոլար և 10 մլն դրամ ավանդ, 8.500 դոլար և 650.000 դրամ կանխիկ, ինչպես նաև բանկային հաշիվներին 3,6 մլն դրամ: 2024թ. եկամուտը կազմել է 105,9 մլն դրամ՝ ներառյալ աշխատավարձ, գույքի վաճառք և 44,4 մլն դրամ վարկ՝ բնակարան ձեռք բերելու համար:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան