Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 23:00 27-02-2026

Սև ջրից մինչև կանաչ նստվածք. Էջմիածնում ծորակից կոյուղաջուր է հոսում

Վթարի հետևանքով ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին. խնդրում ենք չօգտագործել այն ոչ մի նպատակով։ Այս հրատապ հայտարարությունը, որը տարածվեց համացանցում, իսկական տագնապի մատնեց Վաղարշապատի Սուրբ Մ. Մաշտոց 10 շենքի հարյուրավոր բնակիչների։

Oragir.News-ը շտապել է դեպքի վայր՝ տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում շենքի բոլոր մուտքերում, և ինչպես է ստացվել, որ մարդիկ խմելու ջրի փոխարեն կոյուղաջուր են օգտագործել։

Շրջելով բոլոր մուտքերով և զրուցելով մարդկանց հետ՝ պարզ դարձավ, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Բնակիչների խոսքով՝ երեկ վիճակն էլ ավելի սարսափելի է եղել. ծորակներից հոսել է սև ջուր։ Այսօր ջրի գույնը մի փոքր բացվել է, բայց շարունակում է մնալ վտանգավոր։

Ջուրն ունի կանաչ կամ մոխրագույն երանգ, մեջը նկատելի են կեղտեր։ Ամենասարսափելին այն է, որ բնակիչները խնդրի մասին իմացել են մեծ ուշացումով։ Վթարը եղել է դեռ երեկվանից, սակայն մարդիկ այդ մասին տեղեկացել են միայն այսօր և ամբողջ օրն անտեղյակ օգտագործել են աղտոտված ջուրը։

Կանայք բողոքում են, որ անհնար է նույնիսկ աման լվանալ կամ ճաշ պատրաստել։ Հարակից խանութներում խմելու ջուրն արագ սպառվում է, իսկ մարդիկ ստիպված առանձին տարաներով ջուր են հավաքում այլ վայրերից։ Արդեն կան նաև երեխաների առողջական վիճակի վատթարացման մասին ահազանգեր։

«Խառը ջուր ա, կանաչ ա... Երեխեքը խմեցին, հիմա մի փոքր-ինչ վատ են զգում իրենց»,- նշեց շենքի բնակչուհիներից մեկը։

Լաբորատոր լռություն

Բնակարաններով շրջելիս Oragir.News-ը նկատեց մասնագետների, որոնք իրականացնում էին լաբորատոր աշխատանքներ և փորձանմուշներ վերցնում։ Սակայն տեսախցիկի առջև նրանք հրաժարվեցին որևէ պարզաբանում տալ կամ խոսել խնդրի մասշտաբների մասին։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ իրավունք չունի որևէ բան ասել լրատվամիջոցներին մինչև ղեկավարությունից թույլտվություն չստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին