«ՀայաՔվե»-ն ու «Միասնության թևեր»-ը համապետական ընտրություններում հանդես կգան միասնաբար
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
• Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին», - այս մասին ասված է «Հայաքվե»-ի հայտարարության մեջ: