Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 18:11 24-02-2026

Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Իսա Կասիսիենին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար:

«Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։

Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ հաշվի առնելով հումանիտար հարցերում Հայաստանի կողմից կուտակված փորձն ու ձևավորված կարողությունները։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի