Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 00:04 24-02-2026

Ռուսաստանը կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին զերծ մնալ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելուց

Ռուսաստանը կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին զերծ մնալ Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելուց։

ՌԴ Արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական ​​լուծում գտնելու համար։

«Միացյալ Նահանգների և նրա արբանյակների ներկայիս գործողությունները համապատասխանում են «առավելագույն ճնշման» հայտնի քաղաքականությանը, որը ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի սկզբունքի կոպիտ խախտում է։ Այս քաղաքականության կենտրոնական տարրը միակողմանի հարկադրանքի միջոցներն են»,- նշել է նա։