Սպորտ 5 ամիս առաջ - 19:27 20-02-2026

Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների շնորհվել են մարզական կոչումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ Հայկ Մինասյանին, սամբիստներ Ռոբերտ Սիմոնյանին և Սեյրան Սարուխանյանին, բռնցքամարտիկներ Մանվել Պետրոսյանին, Արգիշտի Հակոբյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանին, ինչպես նաև գրեփլինգի ներկայացուցիչ Ռաֆայել Կոստանյանին:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սամվել Տերտերյանը, Հայկ Մանուկյանը, ազատ ոճային Արման Մուսիկյանը, ծանրորդ Գրիգոր Ղազարյանը, բազկամարտիկ Արման Մրտեյանը, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը, պաուերլիֆտինգի ներկայացուցիչներ Աշոտ Անտոնյանը, Ալիկ Խաչատրյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Ավետիք Ղազարյանը, ուշուիստ Արսեն Բաղրյանը, սամբիստ Վադիս Համբարձումյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռաֆիկ Ալեքսանյանը, Գոռ Խաչատրյանը և Դավիթ Գասպարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Հասմիկ Ավագյանը երիտասարդ մարզիկներին հորդորել է շարունակել նպատակասլաց աշխատանքը և մշտապես ձգտել նոր բարձունքների։

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նրանց համոզմամբ՝ նման վերաբերմունքն ու պետական գնահատանքը մեծապես ոգևորում և մոտիվացնում են՝ առավել պատասխանատվությամբ պատրաստվելու առաջիկա մրցաշարերին, ձգտելու նոր հաղթանակների և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձրացնելու ՀՀ դրոշը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզաձևերի զարգացմանն ու ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը