Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին կոչ է արել շիաներին տապալել Իրանի ռեժիմը, այս մասին նա գրել է X-ում։
«Իսլամական Հանրապետությունն առաջին օրվանից զավթել է իշխանությունը կրոնի անունից և երկրին բերել է աղքատություն, տառապանք և մարդկության դեմ հանցագործություններ։
Խամենեին բողոքի ցույցերի ժամանակ բռնաճնշումներ է կիրառել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ մարտական փամփուշտների օգտագործել»,- գրել է Փահլավին։
Նա հայտարարարել է հավատը վերականգնելու և ապագա Իրան կառուցելու անհրաժեշտության մասին՝ առանց կրոնական բռնապետության։