Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 21:54 19-02-2026

Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» բալիստիկ հրթիռներով. Idrw

Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին, ըստ «Սպուտնիկ Արեմենիա»-ի, հայտնում է հնդկական Idrw–ն։

Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական «Barak-8» զենիթահրթիռային համակարգեր, որոնց մշակմանը մասնակցել է նաև Հնդկաստանը։

Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) այդ համակարգը հաղթահարելու համար Երևանը դիտարկում է հնդկական Pralay «երկիր-երկիր» դասի հրթիռների գնման հնարավորությունը։

Սա փոքր հեռահարության հրթիռ է, որի առանցքային առանձնահատկությունը հետագծի վերջնական հատվածում մանևրելու և թռիչքի ուղղությունը փոխելու ունակությունն է, ինչը «Pralay»–ը որսալու համար չափազանց բարդ թիրախ է դարձնում նույնիսկ այնպիսի ժամանակակից համակարգերի համար, ինչպիսիք են «Barak-8»-ը կամ «С-300»-ը։

Եթե գործարքը կայանա, Հայաստանը կդառնա «Pralay» համակարգի առաջին արտասահմանյան գնորդը։

Նշենք, որ փետրվարի սկզբին Հայաստան էր այցելել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը