Երգիչ Մարտին Մկրտչյանը կնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի և որդու՝ Լեոյի հետ մեկնել է հանգստի։
Ընտանիքն ակտիվորեն կիսվում է ճամփորդական լուսանկարներով ու տեսանյութերով՝ հետևորդներին փոխանցելով իրենց ջերմ ու ուրախ տրամադրությունը։
Սիդնեյում արված հրապարակումներից մեկում փոքրիկ Լեոն հանդես է եկել երգի կատարմամբ, ինչին կից Հռիփսիմեն գրել է. «Լեոն շատ սիրեց Սիդնեյը»։


Երգչուհին նաև տեղեկացրել է, որ իրենց հաջորդ կանգառը Լաս Վեգասն է լինելու։

Աստղային ընտանիքի շրջագայությունը շարունակվում է՝ խոստանալով նոր ու հետաքրքիր հիշողություններ։