Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 23:21 18-02-2026

Կրակոցները լսվել են նույնիսկ Կարապետյան փողոցում. ինչ են պատմում ողբերգական միջադեպի ականատեսները

Ես պատահական գնացել էի հիվանդանոց այցի՝ հիվանդատես, ու էդ պահին բերեցին 6-7 հոգի վիրավորված ու էդ պահին միանգամից տարան վիրահատարան, տեսա, որ 7 հոգու միանգամից մտցրին վիրահատելու:

Այս մասին «Արմենիա» ԲԿ-ի բակում Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, որն ականատես էր եղել, թե ինչպես են հիվանդանոց բերում այսօր Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասնակիցներին:

Ըստ ականատեսի՝ բժիշկները ներսուդուրս էին անում, ասում, որ վիրավորների վիճակը շատ ծանր է, հետո բուժքույրերը ասել են, որ վիրավորներից մեկը մահացել է, վիրահատվածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության:

Կարապետյան փողոցի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ դուրս էին եկել փողոց, աղմուկ են լսել, նախ մտածել են՝ շինարարության ձայներ են, հետո լսել են շտապօգնության ձայներ, պարզվել է՝ Աբելյան փողոցի կրակոցների ձայներն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ