Ավելին 5 ամիս առաջ - 23:15 17-02-2026

Հայաստանը կանանց անվտանգության ցուցանիշով 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 111-րդ

Ջորջթաունի համալսարանը և Օսլոյի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակել են 2025-2026-ի «Կանանց, խաղաղության և անվտանգության ինդեքսի» հետազոտության տվյալները։

Կանանց, խաղաղության և անվտանգության ինդեքսը չափում է կանանց կենսապայմանները՝ հաշվի առնելով 13 ցուցանիշ, որոնք խմբավորված են երեք հիմնական վերնագրերի ներքո՝ տարբեր ոլորտներում ներգրավվածության (տնտեսական, սոցիալական, քաղաքական), արդարադատություն (ֆորմալ և ոչ ֆորմալ խտրականություն) և անվտանգություն (անհատական, համայնքային և հասարակական մակարդակներ):



Հաշվի են առնվում այս երեք կատերգորիանները և տրվում են միավորներ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 181 երկրների ցանկում Դանիան առաջին տեղում է, իսկ վերջին տեղում՝ Աֆղանստանն է։

Առաջատարները սկանդինավյան երկրներն են։ Թուրքիան այս ցանկում 106-րդն է։ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը, Հայաստանը՝ 56-րդը, Ադրբեջանը՝ 111-րդ, իսկ Իրանը՝ 128։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից