Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 14:37 17-02-2026

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները