Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 16-02-2026

Մեր երկրում ժողովրդավարություն չկա․ հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անցկացվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության ցուցակի թեկնածուների ընտրության առաջին փուլի քվեարկությունը։

Դիտարկմանը, թե փաստորեն մասնակիցներից 38-ը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է, որ իրենք ժողովրդավար կուսակցություն են, և այդ հանգամանքը հենց դրա ապացույցն է։ Նրա խոսքով՝ գործընթացը Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ էր՝ թափանցիկության և ժողովրդավարության տեսանկյունից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ՔՊ-ի ներսում ժողովրդավարություն կա՞»։

Քաղաքացիների պատասխանները կտրուկ տարբեր էին։

«Մեր երկրում ժողովրդավարություն չկա»,- ասաց մի տղամարդ։

Մեկ կին, հարցը լսելով, բարկացավ․ «Կլինի՞ ՔՊ-ից ինձ հարցեր չտաք։ ՔՊ էլ չկա, երկիր էլ չկա…»։

Կային նաև դրական գնահատականներ։

«Իհարկե կա»,- նշեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի ասաց․ «Ինձ թվում ա՝ ժողովրդավարություն կա, բայց ՔՊ-ից չեմ, որ իմանամ՝ ներսում ինչ կա»։

«Ինձ թվում ա՝ ընդհանրապես չկա»,- ասաց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի