Սպորտ 8 ամիս առաջ - 23:33 15-02-2026

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի նոր չեմպիոնները. առաջնությունն անցել է World Boxing-ի նոր ձևաչափով

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։ Այս տարվա ստուգատեսն առանձնանում էր նրանով, որ մենամարտերն առաջին անգամ կազմակերպվել էին World Boxing-ի (Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի) սահմանած նոր քաշային կարգերով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Փետրվարի 8-ից 14-ը տևած մրցապայքարում, որին մասնակցում էին հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկները, որոշվել են երկրի չեմպիոնները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում։

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել.

50 կգ՝ Ռուբեն Գարբոյան
55 կգ՝ Ժիրայր Սարգսյան
60 կգ՝ Արթուր Բազեյան
65 կգ՝ Արգիշտի Հակոբյան
70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան
75 կգ՝ Մարատ Միքայելյան
80 կգ՝ Համլետ Հարությունյան
85 կգ՝ Գոռ Ներսեսյան
90 կգ՝ Նարեկ Մանասյան
+90 կգ՝ Դավիթ Չալոյան

Կանանց առաջնությունում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել.

48 կգ՝ Հեղինե Պետրոսյան
54 կգ՝ Լուսյա Ավետիսյան
70 կգ՝ Լիլիթ Միքայելյան
+80 կգ՝ Անի Մուրադյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը