Ներքին 6 ամիս առաջ - 13:49 15-02-2026

Սամվել Կարապետյանի հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է. Ռոբերտ Ամստերդամ

Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ։ Նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է:

Հայտարարել է Կարապետյանի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես տեսել եմ Սամվել Կարապետյանին իր ընտանիքից բաժանված։ Եվ այնուամենայնիվ, Սամվելը ժայռի պես ամուր էր՝ առաջնորդվելով իր հավատքով առ Աստված և ընտանիքի ու ազգի հանդեպ իր սիրով: Սա այն հայն է, ով կառաջնորդի հայերին՝ հարգելու իրենց կրոնը, մշակույթը և պատմությունը։

Սամվելի պատմությունը ազնվության, հաջողության և վճռականության այն հազվագյուտ համադրությունն է։ Այս միջոցառմանը մասնակցելով՝ ես հույս ունեմ, որ նա կարող է իր տաղանդներն ի գործ դնել՝ ծառայելու հայ ժողովրդին՝ ի հավելումն այն բոլոր ջանքերի, որ նա գործադրել է անցյալում։ Իրականում, այս կառավարության կամքն է՝ ժխտելու և՛ երկրի սահմանադրությունը, և՛ իր եկեղեցու առաքելական բնույթը, որն այսօր այստեղ և հունիսին քվեախցիկներում ուժեղ պատասխանի է պահանջում։ Ինձ համար մեծ պատիվ է ականատես լինել, թե ինչպես են հայերն այս պահին ոտքի կանգնում հանուն եկեղեցու և երկրի։

Երբ ես մտա բանտ, ամիսներ տևած բանտարկությունից հետո ակնկալում էի տեսնել կոտրված, հոգնած մի մարդու, որն ասեր՝ «հանե՛ք ինձ այստեղից»։ Բացարձակապես այն չէր, ինչ ես տեսա։

Ես տեսա հավատքի մի մարդու, ում սերը ընտանիքի հանդեպ և սերն առ Աստված գերադաս էին սեփական ֆիզիկական պաշտպանությունից։ Ով իր հավատքն առ իր Աստված և իր ճակատագիրը ենթարկեց վերջնական փորձության՝ պատրաստ լինելով զոհաբերել իր իսկ ազատությունը հանուն Հայաստանի գործի։

Միայն նրա ձեռքերում եկեղեցին կլինի ապահով և պատանդները կվերադարձվեն»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները