Արտաքին 3 ամիս առաջ - 21:06 13-02-2026

Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է վիրավորվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով Բելգորոդի մարզի Գրաֆովկա գյուղում կին է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Շեբեկինոյի շրջանի Գրաֆովկա գյուղում թշնամու դրոնի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։ Նրան ականապայթյունային վնասվածքով և կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով առաջին բուժօգնություն է ցուցաբերվել տեղի ամբուլատորիայում»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ պայթյունից վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։