Ներքին 5 ամիս առաջ - 15:50 13-02-2026

«Մարտի 1»-ի գործը Փաշինյանի դամոկլյան սուրն է․ այն կօգտագործվի մինչև քարոզարշավի ավարտը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ քրեական հետապնդում է հարուցվել Մարտի 1-ի վարույթի շրջանակներում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ, նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նստացույցը բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ ցրելու գործողությունները կազմակերպելու մեջ։

Այս զարգացումների ենթատեքստերը հասկանալու համար Oragir.News-ը զրուցեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նա տեղի ունեցածը որակեց որպես իշխանությունների հերթական «նախընտրական փաթեթ»։

«Սա նախընտրական շոու է, այս քրեական հետապնդումները բացառապես քաղաքական նպատակներ ունեն։ Ակնհայտ է, որ ընտրական փուլում մենք դեռ շատ այսպիսի նախընտրական փաթեթներ ենք տեսնելու, որոնք փաթեթավորված են լինելու տարբեր աղմկահարույց քրեական գործերով։ Ինչո՞ւ է 16-18 տարի անց մեղադրանք առաջադրվում մարդկանց, ովքեր ընդամենը կատարողներ են եղել»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր համար այստեղ անակնկալ չկա. «Հասկանալի է, որ իրականում թիրախը ո՛չ Ռոբերտ Մելքոնյանն է, և ո՛չ էլ Վալերի Օսիպյանն է: Այն Վալերի Օսիպյանը, ով 2018-ի իշխանազարդումից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետը: Կանխատեսելի էր, որ իր մրցակիցների հետ ընտրական փուլում այս ռեժիմը գնալու է ահա այսպիսի քրեական գործերի ճանապարհով և այստեղ ինձ համար ոչ մի անակնկալ չկա»։

Մեր զրուցակիցը կանխատեսեց, որ առաջիկայում հնարավոր է շրջանառության մեջ դրվի նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը՝ նույն նպատակներով՝ ջերմոցային պայմաններ ստեղծելով գործող ռեժիմի համար։

Անդրադառնալով գործի իրավական ապագային՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է Փաշինյանի տարիներ առաջ արած հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է։

«Բա որ բացահայտված է, տարիներ է անցել իր այդ հայտարարությունից, ինչո՞ւ մենք չենք տեսնում մեղավորներ և պատասխանատուներ։ Այս թեման կօգտագործվի մինչև քարոզարշավի ավարտը, իսկ հետո կրկին կդրվի դարակներում»,- պարզաբանեց Զոհրաբյանն, ապա հավելեց՝ «Մարտի 1»-ն այսօր ընդամենը «նախընտրական դամոկլյան սուր» է, որը կիրառվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը