Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:27 13-02-2026

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE Barcelona 2026-ին։ Խոշոր տեխնոլոգիական և բիզնես ցուցահանդեսը համախմբել էր ավելի քան 65 հազար մասնակից՝ աշխարհի 180-ից ավելի երկրներից։ Միջոցառման շրջանակում ոլորտի առաջատար ընկերություններ շուրջ 600 տաղավարներում ներկայացրել են իրենց նորարարական պրոդուկտներն ու նախագծերը, ինչպես նաև անցկացրել են բիզնես քննարկումներ հատկապես արհեստական բանականության՝ AI տեխնոլոգիաների շուրջ։

ICE Barcelona 2026-ին ներկայացվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstruct ընկերությունն իր CreedRoomz, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Choice և Affigates պրոդուկտներով:

Խմբի խորհրդի անդամ Ռոման Բադալյանն ընդգծել է, որ ընկերությունն արդեն իսկ զգալի հաջողություններ է գրանցել միջազգային շուկաներում․ «Մենք արդեն ունենք AI (ԱԲ) 5 պրոդուկտ, որոնք մեր գործընկերներին տալու են 20 տոկոսից ավելի օպտիմիզացիա, և այդ ամենն արհեստական բանականության շնորհիվ։ Այս տարի Բրազիլիայում, Ուկրաինայում և Ռումինիայում ունեցանք մեծ նվաճումներ, նախատեսում ենք մեկնարկել նաև Բուլղարիայում։ Նշեմ, որ փնտրում ենք AI մասնագետներ և առաջիկայում նախատեսում ենք էլ ավելի զարգացնել այդ ուղղությունը», - ասել է նա։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն էլ նշել է, որ լինելով Հայաստանի խոշորագույն IT (ՏՏ) ընկերությունը՝ «Բադալյան եղբայրները» ոչ միայն քայլում են համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համընթաց, այլև սահմանում են նոր չափանիշներ ոլորտում․ «Լինելով Հայաստանում առաջատար IT ընկերություն` մենք այստեղ ներկայանում ենք մեր նորարարական լուծումներով, պրոդուկտներով, որն իր մեջ ներառում է արհեստական բանականություն, որը նոր նշաձող է սահմանում ոլորտում։ Ունենալով ավելի քան 7000 աշխատակից և 10-ից ավելի գրասենյակ Հայաստանում և այլ երկրներում` մենք այստեղ ներկայացված ենք 5 տաղավարով: Մենք առաջարկում ենք լուծումներ, որը ծածկում է ոլորտի գրեթե բոլոր ուղղությունները և մենք հանդիսանում ենք ոլորտի իննովացիոն ընկերություններից մեկը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող բրենդները վաղուց արդեն ճանաչելի են աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք մշտապես զարգանում են, կատարելագործվում և միջազգային շուկայում ներկայանում ժամանակակից լուծումներով՝ պահպանելով իրենց մրցունակ և ուրույն դիրքը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա