Սպորտ Ներքին 8 ամիս առաջ - 21:26 12-02-2026

Ծառուկյան, Փոլ, Հարությունյան․ աստղերի հանդիպում Երևանում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը և հանրահայտ բլոգեր ու բռնցքամարտիկ Ջեյք Փոլը ժամանել են Հայաստան։

Նրանց ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

Երևանում, զբոսանքի ընթացքում, Ծառուկյանը կատակել է Փոլի հետ՝ հարցնելով, թե ինչու նրա հետ չէ նորաթուխ օլիմպիական չեմպիոն Յուտա Լերդամը։

«Նա ձեռքը կդներ Արսենի գլխին, և գուցե հաջորդ չեմպիոնը Արսենը լիներ»,– կատակով ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Ջեյք Փոլը վերջերս հայտնվել էր համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը, որտեղ նա հուզմունքից չի կարողանում զսպել արցունքները՝ տրիբունայից հետևելով, թե ինչպես է իր սիրելին՝ հոլանդուհի Յուտա Լերդամը, օլիմպիական ռեկորդով նվաճում չեմպիոնի տիտղոսը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ