Ներքին 8 ամիս առաջ - 21:39 11-02-2026

Լճաշենում ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ

2023 թվականի մայիսի 6-ին Լճաշենում ընտանեկան կոնֆլիկտը վերածվել էր ընտանեկան ողբերգության. որդին սպանել էր մորը:

Դեպքի օրը անկողնային վիճակում գտնվող Կ. Խ.-ն որդուն հայտնել է, որ վերջինիս կինը՝ Ա. Մ.-ն, կարող է բնակարանը գրանցել իր անունով ու իրեն դուրս հանել տնից:

Այդ խոսակցությունից որդին բորբոքվել է ու 4-5 անգամ ձեռքերով հարվածել է մոր դեմքին՝ բերանի և քթի հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, արյունազեղումներ ու քթոսկրերի կոտրվածքներ: Որդին այսքանով չի սահմանափակվել: Բարկությունն ամբողջությամբ թոթափելու համար երկու ձեռքով սեղմել է մոր պարանոցն ու խեղդամահ արել նրան:

Մեղադրյալը դատալսումների ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներում մանրամասն նկարագրել է դեպքի ընթացքն ու հաստատել՝ մորն ինքն է խեղդել՝ մոտ 1 րոպե շարունակ սեղմելով նրա պարանոցը, մինչև որ նա անշարժացել է:

Որդին՝ Զ. Խ.-ն հայտնել է, որ զղջում է կատարած հրեշավոր արարքի համար: Կ. Խ.-ի դուստրը՝ Ա. Խ.-ն հայտնել է, որ եղբայրը երկար ժամանակ խնամել է անկողային վիճակում գտնվող մորը, օգնել նրան ամենօրյա կարիքներում:

Նրա խոսքով՝ մայրը 86 տարեկան էր, ուներ տեղաշարժման խնդիրներ, իսկ եղբայրը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Քույրը հայտնել է, որ եղբոր նկատմամբ բողոք չունի: Դատարանը մոր սպանության համար Զ. Խ.-ին ազատազրկել է 16 տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ