Ներքին 8 ամիս առաջ - 19:26 11-02-2026

Կխնդրեմ՝ Ձեր աղբյուրին ներողություն խնդրել՝ Ձեզ սխալ ինֆորմացիա փոխանցելու համար․ Կարեն Սարգսյան

Գեղարքունիքի մարզում մրցույթների անցկացման կարգի խախտումների մասին քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ Oragir.News-ն այսօր փորձեց պարզաբանումներ ստանալ Գեղարքունիքի մարզպետից, որն այսօր՝ փետրվարի 11-ին, հանդես էր գալիս տարեկան ամփոփիչ ասուլիսում։

Մարզպետը հայտարարեց, որ մրցութային կարգ չեն խախտում, վարչապետի աշխատակազմը պարբերաբար թեկնածու է տրամադրում, որը ներգրավվում է մրցութային հանձնաժողովում։

«Ես անձանց ցանկը հաստատել եմ, թե ովքեր կարող են լինել մրցույթային հանձնաժողովում։ Ու դրանից հետո երբ մրցութային հանձնաժողովը ձևավորվում է, ես չեմ տեսնում։ Պայմանական կա 15 հոգուց բաղկացած ցանկ, և այդ 15 հոգուց պայմանական 4-ը մասնակցում է մի մրցույթին, մյուս 4-ը մասնակցում է մյուս մրցույթին։ Եթե կցանկանաք՝ ես կարող եմ Ձեզ այդ ամբողջ տվյալները տրամադրել։ Բայց կխնդրեմ՝ Ձեր աղբյուրը Ձեզնից ներողություն խնդրի, Ձեզ սխալ ինֆորմացիա փոխանցելու համար»,- պարզաբանեց մարզպետը, հերքելով լուրերը, թե մրցույթներն անցկացվում են խախտումներով։

Oragir.News-ը հետաքրքվեց նաև, թե մարզպետ Կարեն Սարգսյանն ի՞նչ համատեքստով է ասել, թե ինքն էլ Գեղարքունիքի Նիկոլ Փաշնինյանն է։

«Ես մասնագիտությամբ լրագրող եմ։ Ես, օրինակ, ինձ թույլ չեմ տա՝ ինչ-որ մեկի ասածը ներկայացնել հավաստի լուր, թե ես ասել եմ, որ ես էս մարզի Նիկոլ Փաշինյանն եմ։ Ես ցավում եմ էդ մարդու համար։ Ինքը փորձեց ինձ շանտաժ անելով, էն ինչը, որ ինքն ուզում էր ստանար՝ ստանար, բայց իր մոտ չստացվեց։ Համայնքային շահը հաղթեց նեղ շրջանակի մարդկանց»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը, հավելելով, որ այդ լուրը տարածող մարդը հետո ներողություն է խնդրել իրենից, ու հանդիպելու ցանկություն հայտնել, սակայն մարզպետը մերժել է հանդիպման խնդրանքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ