Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:58 11-02-2026

Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Ռուբենը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է, ինչպես ինքն է հաճախ ասում։ Ինքը համառ է իր արժեքներում ու համոզմունքներում, որոնք շատ շատերին հասու չեն։

Ռուբենը այս ողջ ընթացքում ոչ մի բառ ու տառ չասեց, որ երբևէ կարող է վնասել Հայաստանին ու հայ ժողովրդին, փոխարենը, ցավոք Հայաստանից ոմանք շատ շռայլ գտնվեցին իրեն փնովելու ու վատաբանելու հարցում, բայց թող դա մնա իրենց խղճին, ես ոչ ոքի դատավորը լինել չեմ ուզում։

Միայն կկրկնեմ այն, ինչին իրապես հավատում եմ՝ Ռուբենը և մեր մյուս հայրենակիցները դուրս են գալու Բաքվի բանտից, ես որպես ՀՀ քաղաքացի ու հանրային գործիչ՝ իմ հնարավորության սահմաններում պայքարելու եմ այդ օրվա համար:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա