Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:23 11-02-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանում տեղացած ձյան հալվելու և հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ՝ Շիրակի փողոց տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով «մինի լճակ» էր առաջացել ու բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չներկայացավ:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մղող պոմպի միջոցով ջուրը մղում էին անվտանգ վայր։

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում