Ներքին 6 ամիս առաջ - 13:44 11-02-2026

Շահերի բախում չկա, ամեն ինչ թափանցիկ է. Անահիտ Ավանեսյանն՝ իր մոր ընկերության մասին

«Արֆարմացիա» ընկերությունը 1993-ից մասնակցել է բոլոր պետական մրցույթներին, և երբ ես նշանակվեցի փոխնախարար, ապա՝ նախարար, մեր լրագրողները մանրամասն ուսումնասիրեցին՝ արդյոք գնումների մասնակցության արդյունքում աճել է այդ ընկերության մասնաբաժինը կամ որևէ այլ ձևով փոխվել է դիրքը՝ պետական գնումների շրջանակում, և, ըստ էության, պարզեցին, որ ոչ»,- այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հրավիրված տարեկան ամփոփոիչ ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով իր մոր ընկերությանը և շահերի բախման բացառման մասին նկատառումներին:

«Նշեմ, որ այս ընկերությունը մնացած ընկերությունների հետ հավասարապես մասնակցում է մրցութային գործընթացներին, մենք որևէ դեղորայքի ձեռքբերման առումով ուղիղ գնում երբևէ չենք իրականացնում:

Որևէ շահերի բախում չկա ու չի կարող լինել, ես թափանցիկ կերպով հենց սկզբից՝ իմ նշանակումից, այս մասին հայտարարել եմ» - նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը