Ներքին 8 ամիս առաջ - 13:22 11-02-2026

Բժիշկները պիտի ներգրավվածություն ունենան Ազգային ժողովում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, ասուլիսում անդրադարձավ հիվանդանոցների ղեկավարներին ՔՊ ցուցակում ընդգրկելու մասին հարցին, նշելով, որ այդ անձինք վաղուց եղել են կուսակցության անդամ:

«Այս անձինք վաղուց հանդիսացել են կուսակցության անդամ և ցանկություն են հայտնել ընդգրկվել ՔՊ պատգամավորական ցուցակներում:

Ես ողջունում եմ դա, որովհետև առողջապահության ոլորտը կարևորագույն ուղղություն է, և մեր բժիշկ մասնագետները պիտի ներգրավվածություն ունենան Ազգային ժողովում:

Ուրախ եմ, որ մեր ցուցակում այսօր ունենք հիանալի մասնագետներ, կառավարական փորձ ունեցող մարդիկ, կուսակցական, քաղաքական առումով նաև գործունեություն ծավալած ու ուրախ եմ, որ նրանցից շատերը տեղ կգտնեն ՔՊ-ում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան